News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հրավեր չի ստացել մասնակցելու Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) շրջանավարտների հանդիպմանը, ո կայանալու է Բաքվում, ապրիլի 11-13-ին: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը` հերքելով ադրբեջանական Vesti.az կայքի պնդումները:

«Հայկական կողմը նման հրավեր չի ստացել»,- ընդգծել է Տիգրան Բալայանը` նշելով, որ այդ օրերին նախարարն այլ ժամանակացույց ունի:

Ապրիլի 11-ից 13-ը Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետինստիտուտը` շրջանավարտների միության, Ադրբեջանում շրջանավարտների միության եւ ՄԳԻՄՕ-ի Զարգացման հիմնադրամի մասնակցությամբ կազմակերպելու է «Միասին դեպի ապագա» 1-ին միջազգային համաժողովը:

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մասնակցության մասին, սակայն ՌԴ ԱԳՆ-ն եւս հերքել էր տեղեկությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ