News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Ստամբուլի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշի եւ գրող Ումիթ Քվանչի դեմ՝ հեռուստահաղորդման ժամանակ Դինքի սպանության գործով վճիռը քննադատելու համար։

Ինչպես տեղեկացնում է «Ակոս»-ը,  Հրանտ Դինքի սպանության գործով դատավճի հրապարակվելուց անմիջապես հետո՝ 2012 թվականի հունվարի 17-ին, Haberturk հեռուստաընկերության «Խոսքը քոնն է» հաղորդման ժամանակ «Ակոս»-ի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը եւ գրող Ումիթ Քվանչը մեկնաբանել են դատարանի ամոթալի վճիռը։ Այս հաղորդումից հետո Անթալիայի բնակիչ Այդըն Թաշչըն դիմել է դատախազություն՝ հայտարարելով, որ ինքը որպես թուրք չի կարող ընդունել Քոփթաշի եւ Քվանչի «մարդասպանը պետությունն է» արտահայտությունները։

Ստամբուլի գլխավոր դատախազի տեղակալ Ֆիքրեթ Սեչենը ընթացք է տվել քաղաքացու հաղորդագրությանը եւ հետաքննություն իրականացնելու որոշում կայացրել՝ պահանջելով հիշյալ հաղորդման տեսագրությունը։

«Ակոս» շաբաթաթերթի փաստաբաններից Հաքան Բաքըրջըօղլուն հայտնել է, թե Քոփթաշի եւ Քվանչի խոսքերը հանցակազմ չեն պարունակում եւ պետք չէ հետաքննությանը լուրջ վերաբերել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ