News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական հասարակությունը կանգնած է լուրջ խնդիրների առջեւ եւ խորը ճգնաժամ է ապրում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 4-ին, մամուլի ասուլիսում նշեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը՝ անդրադառնալով Սիրիայում 30 ադրբեջանցի զինյալների մահվան փաստին:

«Մարտական ճակատներում իսլամական պատերազմի կոչերին արձագանքում են ադրբեջանական հասարակության հիմնականում երիտասարդ ներկայացուցիչները: Պետք է նշել, որ 30 ադրբեջանցիների մահվան փաստը խոսում է նաեւ այն մասին, որ սիրիական ճգնաժամում ներգրավված ադրբեջանցիների թիվը տասնյակների ու հարյուրյակների է հասնում»,-ընդգծեց արաբագետը:
Նրա խոսքով՝ ի տարբերություն արեւմտյան երկրների, որոնք հայտարարում են Սիրիայից վերադարձող իսլամիստների դեմ հետեւողական պայքարի մասին, Ադրբեջանի իշխանությունները նման համարժեք քայլերով աչքի չեն ընկնում:

«Կարծում եմ՝ դա վկայում է այն մասին, որ խոսքը նպատակամղված քաղաքականություն վարելու մասին է: Տարբեր իսլամական ճակատներում մասնակցելով ռազմական գործողություններին, ադրբեջանցի գրոհայինները որոշակի փորձ են ձեռք բերում, ապա վերադառնալով հայրենիք, լրիվ հնարավոր է, որ նրանց փորձը կարող է օգտագործվել այլ ուղղություններով»,-նշեց Սարգիս Գրիգորյանը՝ հավելելով, որ ադրբեջանցիները պատերազմում են ոչ միայն Սիրիայում, այլեւ Աֆղանստանում, Պակիստանում, Իրաքում, Մալիում եւ այլ երկրներում: Նրա համոզմամբ՝ այդ ամենն, իհարկե, անհանգստացնող գործոն է, քանի որ Ադրբեջանը հարեւան երկիր է:

Հիշեցնենք, որ վերջերս հրապարակվել է Սիրիայում զինյալների շարքերում ռազմական գործողություններին մասնակցող սպանված ադրբեջանցիների մոտավոր թիվը: Ըստ APA-ի, Սիրիայում սպանվել է մոտ 30 ադրբեջանցի գրոհային:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ