News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Միանշանակ կարծում եմ, թե Թուրքիան պետք է ճանաչի հայոց ցեղասպանությունը, ապաշխարհի, փորձի ներողության արժանանալ եւ երկու ժողովուրդների միջեւ նոր պատմություն ու բարեկամական հարաբերություններ ստեղծի: Այդ մասին Analitika.at.ua-ին հայտնել է կոմպոզիտոր, պրոդյուսեր, հասարակական գործիչ Ալեքսանդր Եգորովը:

«Գերմանիան չամաչեց ապաշխարհել եւ ներողություն խնդրել հրեաների եւ ողջ աշխարհի առջեւ ֆաշիստական ռեժիմի գազանությունների համար: Նույնը պետք է անի նաեւ պաշտոնական Անկարան` իր վրայից լվալով նախնիների հանցագործությունների ամոթը, առավել եւս որ Եվրամիություն է ձգտում: Բացի այդ, Ադրբեջանն էլ պետք է դադարեցնի իր հակահայկական քաղաքականությունը, որ սկսվել է Բաքվում եւ Սումգաիթում, եւ ճանաչի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը»,- ասել է Եգորովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ