News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանում «Կռունկ էյր» անվանումով ավիաընկերություն գրանցված չէ: Այս մասին NEWS. am-ին ասաց Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը: «Օդանավերի շահագործման վկայական ունեցող ընկերությունների ցուցակը տեղադրված  է մեր կայքում: Նրանց շարքում «Կռուն էյրը» չկա, նման ընկերությունից հայտ մենք նույնիսկ չենք էլ ստացել»,-ասաց Ն. Չերչինյանը:

Հացին, թե քննարկվել է արդյոք կողմից ազգյին փոխադրողի կարգավիճակի տրամադրման հարցը` «Արմավիայի» ֆինանսական իրավիճակի լույսի ներքո, մամուլի քարտուղարն ասաց, որ պոտենցիալ ներդրողների հետ բանակցությունները չեն սկսվի մինչեւ ապրիլի վերջը, երբ հստակություն կլինի «Արմավիայի» հետ կապված իրավիճակում:

Նշենք, որ ցուցակում նշված է  11 ընկերություն. «Արմավիա» ԲԲԸ (ազգային ավիափոխադրող), «Atlata Eueopean Airways» ԲԲԸ (չեխական եւ ավստրիական ավիաուղիների գործընկեր), «South Airlines» ԲԲԸ ( ուկրաինական համանուն ընկերության գործընկեր), «Հայկ Ավիա» ԲԲԸ (չարտերային թռիչքներ), «Sky Net Airlines» ԲԲԸ (ուղեւորափոխադրումներ): Վկայական ունեն նաեւ համեմատաբար խոշոր բեռնափոխադրող «Air Armenia» ՓԲԸ-ն,  ինչպես նաեւ «Reliable Unique Services (RUS) Aviation» ԲԲԸ, «Veteran Avia» ԲԲ, «Skiva Air» ԲԲ, «Ark Airways», «Տարոն ավիա» ԲԲ ընկերությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ