News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի հետ սահմանակից Թուրքիայի Կարս նահանգի Պետական ջրային գործերով վարչության պետ Հայաթի Չելենքը հայտարարել է, թե Հայաստանի սահմանին՝ Արաքս գետի վրա ջրամբար է կառուցվելու։

Թուրքական «Դողան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաթի Չելենքը, կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե Իգդիրի Թուզլուջայի շրջանի (պատմական Կողբ-խմբ) Յուքարը Չըյրըքլը գյուղի մոտ՝ Հայաստանի հետ սահմանից 1200 մետր հեռավորության վրա ամբարտակ է կառուցվելու, որն ունենալու է 45 մետր բարձրություն։

Թուրք պաշտոնյան նշել է, թե կառուցվելիք ջրամբարն ունենալու է գյուղատնտեսական նշանակություն, քանի որ Իգդիրի դաշտավայրն ունի ջրի խնդիր։

Նշենք, որ ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Արաքս գետի հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանըը մտահոգություն էր հայտնել Թուրքիայի կողմից Արաքս գետի վրա կառուցվելիք ջրամբարների կապակցությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ