News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Կառավարական օդանավի անսարքության պխատճառով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի թռիչքը Թուրքիա ուշացել է, հաղորդում է «Ֆրանսպրեսը»:

Քերին պետք է Վաշինգտոնից թռչեր տեղական ժամանակով ժամը 7.00 –ին, սակայն  օդանավի դուռը չի բացվել: Պետքարտուղարը, նրա տիկինը, թիկնապահները, օժանդակ անձնակազմը, ինչպես նաեւ ուղեկցող ԶԼՄ-ների ներկայացուցիչներն ստիպված լքել են օդանավը:

Որոշ ժամանակ անց պետքարտուղարին շտապ կարգով նոր օդանավ է հատկացվել: Հարկադիր ուշացումը պետքարտուղարի օրակարգից  առնվազն երկու ժամ է խլել:

Քերին Ստամբուլ է ուղեւորվել Եվրոպա եւ Մերձավոր Արեւելք շրջայցի շրջանակում: Ենթադրվում է, որ գործընկերների հետ Քերին կքննարկի Սիրիայի  եւ Հյուսիսային Կորեայի հետ կապված իրավիճակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ