News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Գյումրի-Երեւան քայլարշավը, որին մասնակցում է ավելի քան 2 տասնյակ մարդ,  շարունակվում է նորմալ, առանց միջադեպերի: Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ նշեց քայլարշավին մասնակցող, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ արդեն անցել են Աշտարակը: Նախատեսում են Երեւանում լինել վաղը, իսկ այսօր կգիշերեն Երեւանի մատույցներում, նախորդ գիշեր  էլ քնել են Թալինի շրջակայքում` Կաթնաղբյուր եւ Աշնակ գյուղերի խաչմերուկում` մեքենանների մեջ:

Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ քայլարշավի մասնակցիները տոկուն մարդիկ են, ոչ մեկի ինքնազգացողությունը չի վատացել:

Նշենք, որ  քայլարշավի մասնակիցները գալիս են ներկա լինելու վաղը` ապրիլի 9-ին, Ազատության հրապարակում կայանալիք «Նոր Հայաստանի» երդմնակալության արարողությունը: Դրանից հետո կլինի տոնական համերգ: Հանրահավաքը կշարունակվի քաղաքական ելույթների ձեւաչափով: Ապրիլի 9-ին ժամը 18.00-ին էլ նախատեսվում է անցկացնել երթ Երեւանի կենտրոնական փողոցներով:

Ի դեպ, վաղը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը:

Տպել
Ամենաշատ