News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 8-ին, ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհիին: Իրանի արտգործնախարարը Հայաստան է ժամանել ՀՀ նորընտիր նախագահի պաշտոնն ստանձնելու հանդիսավոր արարողությանը մասնակցելու առիթով:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում եւ ընդգծել, որ Հայաստանը բարձր է գնահատում եւ կարեւորում է հարաբերությունները հուսալի հարեւան եւ բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մի շարք ոլորտներում երկկողմ տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր, գոհունակություն են հայտնել երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների կապակցությամբ եւ կարեւորել էներգետիկ ու տրանսպորտային համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ աշխատանքները, այդ թվում՝ Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի, Արաքս գետի վրա ՀԷԿ-երի ժամանակին շահագործումը:

Արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի եւ Իրանի կառավարության ու ամբողջ ժողովրդի անունից բարեմաղթանքներ է փոխանցել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ երկրի ղեկավարի բարձր ու պատասխանատու աշխատանքում: Իր հերթին Նախագահ Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել Իրանի ժողովրդին՝ ս.թ. հունիսին երկրում կայանալիք նախագահական ընտրությունների անցկացման գործում:

ՀՀ նախագահը եւ Իրանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ