News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ ապրիլի 8-ին, հանդիպել է աշխատանքային այցով Երեւան ժամանած իր իրանցի գործընկեր Ալի Աքբար Սալեհիին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին`  նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել հայ-իրանական վստահելի եւ բարեկամական հարաբերությունները, որոնք երկուստեք ջանքերի շնորհիվ շարունակում են վերընթաց զարգացում ապրել:

Ալի Աքբար Սալեհին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ շատ ուրախ է բարեկամ Հայաստանի նախագահի երդմնակալությանը մասնակցելու նպատակով Երեւան այցելելու համար, ինչը նաեւ լավ հնարավորություն է ի մի բերելու երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, նախանշելու նոր ծրարգեր։

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների քաղաքական, տնտեսական, միջխորհրդարանական, էներգետիկ, տրանսպորտային, կրթամշակութային, ապակենտրոնացված եւ զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր:

Էդվարդ Նալբանդյանն ու Ալի Աքբար Սալեհին անդրադարձել են նաեւ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին։

Արտգործնախարարներ Նալբանդյանն ու Սալեհին մտքեր են փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային հիմնախնդիրների շուրջ: Այս ենթատեքստում նախարար Սալեհին ներկայացրել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունների վերջին զարգացումները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ