News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր` ապրիլի 9-ին, կայացած երդմնակալության արարողությունից, ապա նաեւ Եռաբլուր պանթեոն այցից հետո գնացել է Բաղրամյան պողոտայում գտնվող նախագահի նստավայր: Այնտեղ կայացել է ռազմական շքերթ, որին մասնակցել են Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան սպայական ինստիտուտի սպաները, Կառավարությանը կից Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի, ոստիկանության ներքին գործերի ստորաբաժանումները, հատուկ զինվորական նվագախումբը, պատվո պահակը եւ այլն:

Դրանից հետո Սերժ Սարգսյանը գնացել է նախագահական նստավայրի կլոր դահլիճ, որտեղ գտնվում են Կառավարության անդամները: Վարչապետ Տիգրան Սարգսյանը պետք է ներկայացնի կառավարության հրաժարականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ