News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Իրան հարավում, Բուշերի ատոկամայանի մոտ, ապրիլի 9-ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի, վիրավորվել է մոտ 800 մարդ: Նման տվյալներ է հաղորդում AFP-ն՝ վկայակոչելով տեղի իշխանություններին: Ավելի վաղ նշվել էր 30 զոհի մասին:

Հիշեցնենք, որ Իրանի Բուշերի նահանգում ապրիլի 9-ին 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որին հաջորդել են եւս մի քանի ցնցումներ:

Նահանգի մի քանի քաղաքներ՝ Կակի, Հորմուջ եւ Քենգան, ամբողջությամբ ավերվել են: Ավելի վաղ իրանական պաշտոնական IRNA գործակալությունը հաղորդել էր, որ այդ քաղաքներին զգալի վնաս է հասցվել: Ըստ Բուշերի նահանգապետի, նահանգի տարածքում գտնվող ԱԷԿ-ը չի տուժել:

Իրանում երեկ եռօրյա սուգ է հայտարարվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ