News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի մսամթերքի արտահանման համար Իրաքը հեռանկարային շուկա է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նատֆուդ» ՓԲ ընկերության արտադրության գծով տնօրեն Կարեն Նիկոյանը:

«Մահմեդական  երկրների շարքում Իրաքի շուկան, մեր կարծիքով, ամենաիրատեսականն է: Հարեւան Իրանը շատ խիստ է պաշտպանում իր ներքին շուկան, այդ իսկ պատճառով ներմուծվող երշիկեղեն այնտեղ գրեթե չկա: Ինչ վերաբերում է  Իրաքին, ապա այդ երկրում շուկան ոչ միայն բավականաչափ ընդգրկուն է, այլեւ գնողունակ է, իսկ սեփական արտադրանքը դեռեւս չի բավարարում պահանջարկը: Հենց այդ պատճառով են նրանք  ակտիվորեն շփումներ հաստատում պոտենցիալ մատակարարների հետ»,-նշեց Նիկոյանը:

Նրա խոսքով, 2012թ. Իրաքի պատվիրակության այցը Հայաստան, որի կազմում էր նաեւ գյուղնախարարը, պատահական չէր, որ չորս օր տեւեց: «Մենք նույնպես հետաքրքրված ենք Իրաքի շուկայով եւ միջնաժամկետ հեռանկարում պատրաստվում ենք դուրս գալ իրաքյան շուկա»,-ավելացրեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ