News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Վանաձորում 39-ամյա Տարոնուհի Ավետիսյանը մեղադրվում է կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում հարազատ եղբորն սպանելու մեջ: Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ին փոխանցեցին, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 39-ամյա Տարոնուհի Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Վանաձոր քաղաքի իր տանը, եղբոր` Գարեգին Ավետիսյանի հետ կենցաղային հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ, վերջինիս առողջությանը վնաս պատճառելու դիտավորությամբ դանակով երկու անգամ հարվածել է նրա կրծքավանդակին եւ վերջինիս առողջությանը պատճառել ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:

Բացի այդ, երկու ամիս անց Տարոնուհի Ավետիսյանն իր տանը, կրկին կենցաղային հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, մի քանի անգամ դանակով հարվածներ է հասցրել եղբորը` Գարեգին Ավետիսյանին, որի հետեւանքով վերջինս տեղում մահացել է:

Քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար): Քրեական գործ է հարուցվել նաեւ 104  հոդվածի 1-ին մասով (սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը), որը պատժվում է ազատազրկմամբ` 15 տարի ժամկետով:

Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Գործը դատարան է ստացվել ապրիլի  5-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ