News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 10-ին, ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին՝ Իրանի Բուշեհր քաղաքի մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի եւ ավերածությունների պատճառ է դարձել:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը խորին վշտակցություն է հայտնել նախագահ Ահմադինեժադին եւ Իրանի բարեկամ ժողովրդին` սփոփանքի խոսքեր ուղղելով զոհվածների հարազատներին ու մերձավորներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ