News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հունգարիան կցանկանար հայ-հունգարական դիվանագիտական հարաբերությունները տեսնել վերականգնված: Այս մասին ասվում է Հունգարիայի ԱԳՆ-ի պատասխանում` NEWS.am-ի հարցմանը` արդյոք Հունգարիան քայլեր ձեռնարկելու է երկու երկրների միջեւ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ: Այդուհանդերձ, պատասխանում կոնկրետ որեւէ քայլ նշված չէ:

Հունգարիայի ԱԳՆ-ն ծավալուն նկարագրել է դիվանագիտական հարաբերությունների խզման պատճառները, այդ կապակցությամբ համապատասխան հայտարարությունները: Ընդ որում, ԱԳՆ-ն պնդում է, թե Բուդապեշտը գործել է միջազգային օրենսդրությանը համապատասխան եւ հավատարիմ է մնում իր որոշմանը` խուսափել երկկողմ հարաբերություններում ԵՄ մակարդակով ցանկացած միջամտությունից:

Հիշեցնենք, որ Հայաստանն է խզել դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Երկու սպաներն էլ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին: Հայ մյուս սպային սպանելու ոճրագործի փորձը ձախողվել էր: 2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման` առանց 30 տարի ներման իրավունքի:

2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան անհապաղ ազատել էին, մեծարել իբրեւ ազգային հերոսի, կոչումը բարձրացրել, բնակարան եւ նպաստ հատկացրել: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին:

Նախկինում հունգարական կողմը կտրականապես հրաժարվում էր Սաֆարովին վերադարձնել հայրենիք: 2008թ. Երեւանում Գունգարիայի ԱԳ նախարար Կինգա գենցը, պատասխանելով հարցին, նշել էր, թե նման հնարավորություն կա, բայց Հունգարիան որեւէ պարտավորություն չունի Սաֆարովին վերադարձնել Ադրբեջան: «Ռամիլ Սաֆարովի արարքը շոկ էր եւ ցնցում հունգարական հասարակության համար: Սաֆարովի հետ կապված բոլոր հարցերը լուրջ քննարկվելու են: Ամենակարեւոր հարցն է` արդյոք Սաֆարովը Ադրբեջանում կրելու է ցմահ ազատազրկում, թե ոչ»,- ասել էր նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ