News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղում ողջունում են ԱՄՆ Մեն նահանգի Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի կողմից համատեղ ընդունված բանաձեւը, որով նրանք ճանաչում են ԼՂՀ անկախությունը:

NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը հիշեցրեց, որ սա ԼՂՀ անկախության հերթական ճանաչումն է ԱՄՆ նահանգների կողմից: Նախկինում նմանատիպ որոշում էին կայացրել ամերիկյան Մասաչուսեթս եւ Ռոդ-Այլենդ նահանգները:

«Մեն նահանգը, Մասաչուսեթսի եւ Ռոդ-Այլենդի հետ միասին, հնագույն հանագներից մեկն է, որոնց հիմքի վրա ստեղծվել է ժամանակակից ԱՄՆ-ը: Հենց այդ նահանգներն են կազմում անկախության համար պայքարի սիրտը եւ դա շատ խորհրդանշական է: Միաժամանակ, դա ցույց է տալիս ԼՂՀ ճանաչմանը եւ կապերի հաստատմանն  ուղղված մեր մարտավարության եւ ռազմավարության ճշմարտացիությունը»,-ասաց Բաբայանն ու ընդգծեց, որ հաջողության գրավականը Հայաստան-սփյուռք-Արցախ եռամիասնությունն է: «Արցախն այդ գործընթացում կարեւոր դեր է խաղում: Մենք պետք է կառուցենք եւ կառուցում ենք ժողովրդավարական պետություն, որի համար Հայաստանն ու սփյուռքը չեն ամաչի: Բայց առանց Հայաստանի եւ սփյուռքի անհնար կլիներ հասնել սրան»,-նշել է Բաբայանը:

Նրա ներկայացմամբ՝ «երկրորդ օղակի», այսինքն տարբեր երկրների տարածաշրջանների հետ կապերի ստեղծումը շատ կարեւոր է եւ քաղաքական տեսանկյունից դա ավելի քիչ ցավոտ գործընթաց է, բայց, ի վերջո, մի գեղեցիկ օր այն կհանգեցնի այդ երկրների կենտրոնական իշխանությունների կողմից ԼՂՀ ճանաչման:

«Մենք չենք շտապում, գործընթացը պետք է լինի լավ մտածված եւ մշակված»,-ասաց Բաբայանն՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղը հետեւողականորեն կաշխատի՝ իր ապագան իր ձեռքերով կառուցելով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ