News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 11-12-ին պաշտոնական այցով Հայաստան կայցելի Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում Վրաստանի արտգործնախարարին կընդունեն նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Տեղի կունենան Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարի եւ Վրաստանի ԱԳ նախարարի բանակցությունները:

Մայա Փանջիկիձեն ապրիլի 12-ին, ժամը 12:00-ին կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ