News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը ներկայացնում է «The Huffington Post»-ում հրապարակված ամերիկացի ռաբբի Շմուլի Բոտեահի հոդվածը որոշակի կրճատումներով.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` վերընտրությունից հետո առաջին այցը Իսրայել  թեեւ մի շարք ոգեշնչող պահեր ուներ, սակայն ճնշումը Նեթանյահուի վրա, Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Էրդողանից ներողություն խնդրելու առումով, հակաարդյունվետ ենք համարում:

«Մավի Մարմարայի» հետ կապված դրվագը պետք է դառնար Օբամայի հաշվարկների մի մասը այցի ժամանակ, քանի որ այն լույս է սփռում Թուրքիայի վարքագծի վրա, որը դրսեւորվում է Իսրայելի նկատմամբ իր քաղաքականությամբ, ինչպես նաեւ պատմական մյուս փաստերը համառորեն ժխտելու, այդ թվում` 1915 – 1923թթ.  1,5  մլն հայերի ոչնչացմանն ունեցած դերի մասին անկեղծ խոսելուց հրաժարվելու հարցում:

Եթե Օբաման պահեր 2008թ. ընտրությունների ժամանակ իր խոստումը, նա Էրդողանին պետք է հորդորեր ներողություն խնդրել հայերից` ժամանակակից պատմության առաջին ցեղասպանության համար:

Ինչպես  նշվում է Ներկայացուցիչների տան բանաձեւում, հայերի ջարդերը  «փաստարկված են Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Վատիկաների ազգային արխավներում պահվող անհերքելի ապացույցներով»:  2008թ. Օբաման  ասել էր.  «Երկու տարի առաջ ես քննադատեցի Հայաստանում ԱՄՆ դեսպան  Ջոն Էվանսի պաշտոնից ազատումը,  երբ նա իրավացիորեն օգտագործել էր «ցեղասպանություն» բառը... Հայոց ցեղասպանությունը պարզապես մերկապարանոց պնդում չէ,  այլ ապացուցված փաստ, որը հաստատվում է  մեծաթիվ պատմական վկայություններով... Որպես սենատոր ես վճռականորեն պաշտպանում եմ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը, իսկ  որպես նախագահ ճանչում եմ Հայոց ցեղասպանությունը»:

Սակայն փոխանակ կատարելու իր խոստումը` նախագահն ու նրա վարչակազմը  խուսափեցին «ցեղասպանություն» բառից եւ գործեցին կուլիսների ետեւում` կանխելու համար նրա ճանաչումը Կոնգրեսի կողմից:

Ավելի քան 20 երկիր եւ ԱՄՆ 42  նահանգ ճանաչել է հայոց ցեղասպանությունը: Այն ժամանակ, երբ Օբաման փոձում է  ձեւավորել իր մերձավորարեւելյան քաղաքականությունը, նա պետք է հաշվի առնի իր տված խոստումները եւ ճանաչի կոտորածը, որը երբեք չպետք է մոռացվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ