News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու Բահրեյնի Թագավորության կառավարությունը ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր կկնքեն: ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջարկությամբ՝ համաձայնագրին հավանություն տալու հարցը ներառվել է ՀՀ կառավարության ապրիլի 18-ի նիստի օրակարգում:

Համաձայնագրի համաձայն՝ կողմերը փոխադարձաբար միմյաց նկատմամբ պետք է սահմանեն ոչ պակաս բարենպաստ ներդրումային ռեժիմ, քան կիրառվում է ազգային ներդրողների կամ այլ ներդրողների նկատմամբ:

Բահրեյնը Պարսից ծոցի պետություններից է: Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել  1996 թ. հոկտեմբերին; Առայժմ երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերն այնքան էլ զարգացած չեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ