News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 10
Տեսնել լրահոսը

Երիտասարդ հայրերը չեն զիջում իրենց կանանց նորածինների լացն ու բղավոցները պարզելու եւ այլ երեխաներից տարբերելու հմտությամբ, ինչը վկայում է ուժեղ եւ թույլ սեռերի մոտ «մայրական բնազդի» հավասարաչափ զարգացվածության մասին: Կենսաբանները նման պնդում արել են Nature Communications հանդեսում հրապարակված հոդվածում:

Համարվում է, որ մայրական բնազդը կանանց մոտ «միանում» է երեխայի ծնվելուց: Դրա դրսեւորումներից մեկը համարվում է իր երեխային այլ երեխաներից լացով եւ բղավոցներով տարբերելու հմտությունը: շատ մարդաբաններ կարծում են, թե տվյալ ընդունակությունը բացակայում է տղամարդկանց մոտ, որոնք կենսաբանորեն շահագրգիռ չեն երեխայի գոյատեւման համար:

Ֆրանսիայի Լիոն քաղաքի Սեն-Էտյեն համալսարանի գիտնական Նիկոլաս Մետեւոնն ու նրա գործընկերները կասկածի տակ են դրել այդ պնդումները` նոր գործոն դնելով նման փորձերում, ժամանակը, որ ծնողներն անցկացրել են երեխաների հետ: Գիտնականները ենթադրել են, որ երիտասարդ մայրերն ավելի լավ են ճանաչում իրենց երեխաների լացը այն պատճառով, որ ամուսիններից ավելի երկար ժամանակ են անցկացրել երեխաների մոտ:

Գիտնակնները խմբեր են հավաքել, որտեղ կանայք եւ տղամարդիկ հավասարաչափ են հետեւել իրենց երեխաներին: Հոդվածի հեղինակները ձայնագրել են նորածինների լացը եւ առաջարկել ծնողներին լսել հինգ ձայնագրություն եւ պարզել սեփական երեխայի ձայնը: Ապա հետազոտողները համեմատել են արդյունքները:

Ի զարմանս հոգեբանների, տղամարդիկ եւ կանայք հավասարաչափ են արձագանքում իրենց երեխաների ձայներին: Ըստ գիտնականների, արդյունքը կախված է եղել միայն ժամանակից, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ