News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Վրաստանը կարող է օգնել Հայաստանին եւ Ադրբեջանին իրենց խնդիրների լուծման հարցում: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը՝ Բրյուսելում Վրաստանի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

«ՆԱՏՕ-ն ողջունում է բարեփոխումները, որ իրականացվում են Վրաստանում… Բարեփոխումները գնում են ճիշտ ուղղությամբ, եւ միտված են այն գործընթացներին, որ եղել են Վրաստանում»,- ասել է Ապպաթուրայը:

Նրա խոսքով, այդ բարեփոխումների գործընթացում պարտադիր պետք է հավատարիմ մնալ օրենքի գերակայությանը, եւ բոլոր քայլերը պետք է թափանցիկ լինեն:

«Այն, ինչ տեղի ունեցավ անցած տարվա հոկտեմբերի 1-ին, երկրի ժողովրդավարացման ճանապարհին մեծ քայլ է: Փոփոխություններ եղել եւ լինելու են, բայց Վրաստանը կմնա մեզ համար որպես հուսալի գործընկեր, որը վճռականորեն ձտում է դեպի ՆԱՏՕ եւ կարող է մեծ ավանդ ներդնել տարածաշրջանի անվտանգության մեջ, կատարել այն դերը, որ կօգնի Հայաստանին եւ Ադրբեջանին իրենց խնդիրների լուծման մեջ»,- նշել է Ապաթուրայը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ