News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանի հրավերով Իրանի մշակույթի եւ իսլամական առաջնորդման նախարար Սեյեդ Մոհամմադ Հոսեյնիի գլխավորած պատվիրակությունը պատասխան այցով 2013 թ. ապրիլի 18-20-ին կլինի Հայաստանում:

Հայաստանի մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի եւ իսլամական առաջնորդման նախարարության միջեւ 2013-2016 թթ. /1391-1394 թթ./ մշակույթի եւ արվեստի բնագավառներում համագործակցության մասին» գործնական ծրագրի ստորագրումը:

Այցի շրջանակում բարձաստիճան հյուրը կհանդիպի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար` Արմեն Գեւորգյանի, ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանի եւ Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի հետ:

Հայաստան այցի ծրագրով նախատեսվում են նաեւ այցելություններ Էջմիածին, Զվարթնոց, Գառնի, Գեղարդ վանական համալիր, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարան, Երեւանի Կապույտ մզկիթ եւ այլն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ