News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության մշակույթի եւ Ֆրանսիայի մշակույթի նախարարությունները, «Դելտա քալչր» ասոցիացիան, «Նանտեռի Ամանդյե» թատրոնը, Օ-դը-Սենի գլխավոր խորհուրդը համատեղ հանդես են գալիս «Անուշ» օպերայի նոր բեմադրությամբ:

Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախագծի առաջնախաղը Երեւանում կկայանա  ապրիլի 26-ին, 27-ին, մայիսի 3-ին, 4-ին, ժամը 19:00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Փարիզում «Անուշը» հանդիսատեսի դատին կհանձնվի մայիսի 22-26-ը, «Նանտեռի Ամանդյե» թատրոնում:

Հովհ. Թումանյանի եւ Ա. Տիգրանյանի ստեղծագործությանը հայ-ֆրանսիական նախագծում տրվել է ժամանակի շունչ եւ նոր լուծումներ: Անուշի դերում հանդես է գալիս Սոֆյա Սայադյանը, Սարոյին մարմնավորում է Լիպարիտ Ավետիսյանը, Մոսիին՝ Գուրգեն Բավեյանը, Անուշի մորը՝ Քրիստինա Սահակյանը, Սարոյի մորը՝ Լիլիթ Սողոմոնյանը: «Անուշ» հայ-ֆրանսիական օպերային մասնակցում է նաեւ «Հովեր» կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյան):

Լիբրետոյի հարմարեցումը եւ բեմադրությունը Սերժ Ավեդիկյանինն է, խորեոգրաֆիայի, բեմի ձեւավորման եւ հագուստների հեղինակը՝ Նիկոլյա Մյուզեն, լուսային ձեւավորումը Ժան-Մարկ Սկաչկոյինն է, գործիքավորումն ու երաժշտության վերամշակումը՝ Անահիտ Սիմոնյանինը: Բեմադրության դիրիժորն է Վահան Մարտիրոսյանը:

«Անուշ» օպերան առաջին անգամ բեմադրվել է 1912 թվականին՝ անցնելով երկար ու հարուստ ճանապարհ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ