News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է Երեւանում անցկացված «Ռուսաստան եւ Հայաստան. բարեփոխումների դասերը» խորագրով  Գայդարյան ընթերցումների կազմակերպիչներին, որն անցկացվել է Եգոր Գայդարի հիմնադրամի, Գայդարի անվան տնտեսական քաղաքականության ինստիտուտի եւ Հայ-ռուսական սլավոնական համալսարանի նախաձեռնությամբ:

Տիգրան Սարգսյանը ողջունել է նման քննարկումների անցկացումը, կապերի խորացումը եւ հայտնել կառավարության աջակցությունն այսպիսի  նախաձեռնություններին:

Այնուհետեւ ներկայացվել է Գայդարյան ընթերցումների գիտագործնական ծրագրի ընթացքը, որում քննարկումներ են ծավալվել սոցիալ-տնտեսական հարցերի շուրջ: Նշվել է, որ 2010 թվականից ՌԴ-ում մեկնարկած ծրագիրն ԱՊՀ երկրներից առաջին անգամ անցկացվում է Հայաստանում:

Ծրագրի ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել Երեւանում անցկացված քննարկումների արդյունքներից, անդրադարձել տնտեսության եւ հումանիտար բնագավառներում ուսումնական եւ գիտական միջազգային փորձին ու միտումներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ