News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ այդ անմարդկային ողբերգության զոհերի հիշատակին Փարիզի Աստվածամոր տաճարում ապրիլի 21-ին տեղի կունենա պատարագ՝ հայկական կաթոլիկ ծիսակարգով։

Ինչպես հաղորդում է «Nouvelles d`Arménie»-ին, պատարագը կընթանա Փարիզի եպիսկոպոս Ժերոմ Բոյի նախագահությամբ, ով քարոզ կկարդա, իսկ արարողությունը կվարի Փարիզում կաթոլիկ հայերի Սուրբ Խաչի թեմի եպիսկոպոս Հովհաննես Թեյրուզյանը։

Նշենք, որ ամեն տարի ապրիլին Ֆրանսիայի հայ համայնքը Փարիզի Աստվածամոր տաճարում նշում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ հայկական ծիսակարգով։ Այդ աստվածային պատարագի հետ մեկտեղ պատմաբանները բացատրում են, թե ինչու անմեղ հայերն ու քրիստոնյաները 20-րդ դարի խոշորագույն ցեղասպանության զոհ դարձան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ