News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Բոսթոնի մարաթոնի ժամանակ ահաբեկչություն իրականացնելու մեջ մեղադրվող եղբայրները` 26-ամյա Տամերլան եւ 19-ամյա Ջոխար Ցարնաեւները, ըստ լուրերի, կարող էին ԱՄն ժամանել Թուրքիայից, գրում է The Week-ը:

«Նրանք ապրում էին Թուրքիայում, նախքան մեկ տարի առաջ ժամանել են ԱՄՆ»,- գրում է պարբերականը: Որոշ տվյալներով, նրանք նաեւ Թուրքիայի քաղաքացիություն ունեն:

Նշենք, որ Ցարնաեւ եղբայրները հրաձգություն էին սկսել Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի կամպուսում, ապա առեւանգված մեքենայով ուղեւորվել հարեւան Ուոթերթաուն քաղաք: Նրանց ձերբակալման ժամանակ իրավապահները կրակ էին բացել եւ սպանել Տամերլանին, զոհվել էր նաեւ ոստիկաններից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ