News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Ստամբուլում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե այս պահին սխալ է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելի Գազա:

Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ` Ստամբուլում անցկացրած հանդիպումներից հետո ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով Էրդողանի Գազա կատարելիք այցի հետ կապված լրագրողի հարցին, ասել է, թե այդ հարցով խոսել է երկու երկրների վարչապետերի հետ եւ զգուշացրել է, որ այդ այցն այս պահին նպատակահարմար չէ:

«Իհարկե, Թուրքիայի վարչապետն իր ուզած ժամանակ իր ուզած տեղը գնալու մեջ ազատ է, սակայն մենք ուզում ենք, որ դրա համար պայմաններ ստեղծվեն»,-ասել է Ջոն Քերրին:

Նշենք, որ երբ Իսրայելի եւ Թուրքիայի վարչապետները պայմանավորվեցին կարգավորել երկկողմ հարաբերությունները, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, թե նախատեսում է այցելել Գազայի հատված, ինչին կտրուկ դեմ հանդես եկան պաղեստինյան իշխանությունները: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ