News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Նախախորհրդարանն» ապրիլի 20-ին, արտագնա խորհրդակցություն է անցկացրել Գյումրիում, որին խորհդակցական ձայնի իրավունքով մասնակցել են նաեւ Գյումրիում բնակվող համակիրներից:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են օրվա քաղաքական իրավիճակի, համաժողովրդական շարժման հետագա զարգացումների վերաբերյալ հարցեր, ինչպես նաեւ Նախախորհրդարանի գործունեության ընդլայնման հետ կապված հարցեր:

Խորհրդակցությունից հետո տեղի է ունեցել «Նախախորհրդարանի» ներկայացուցիչների մամուլի ասուլիսը, որի ընթացքում լրագրողների հարցերին պատասխանել են Ժիրայր Սէֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, Սյուզան Սիմոնյանը եւ Եղիա Ներսիսյանը:

Մամլո ասուլիսին հաջորդել է «Նախախորհրդարանի» անդամների եւ Գյումրիում բնակվող նրա համակիրների հետ հանդիպումը: Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել քննարկում, որտեղ  համակիրներին հուզող հարցերին պատասխանել են Ժիրայր Սէֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, Եղիա Ներսեսյանը, Բաբկեն Մկրտչյանը եւ Արմեն Ներսիսյանը: Բուռն քննարկման ժամանակ նախանշվել են հետագա գործակցության անհրաժեշտ քայլեր, որից հետո ձեւավորվել են աջակիցների խմբեր, տեղում պայքարը համակարգելու նպատակով:

Գործնական այս միջոցառումներից հետո Տիրամայր Հայաստան դահլիճում «Նախախորհրդարանի» համակարգող Գարեգին Չուգասզյանը ներկայացրել է Կոմիտասի կյանքին ու գործունեությանը նվիրված մուլտիմեդիա հանրագիտարանը, որը ընդունվեց մեծ ոգեւորությամբ, իսկ հեղինակը դրվատանքի բազում խոսքերի արժանացավ նման հսկայածավալ եւ արժեքավոր գործ ստեղծելու համար:

Տպել
Ամենաշատ