News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այսօր՝ ապրիլի 22-ին «Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների» բնագավառում Հայաստանի ԳԱԱ լավագույն երիտասարդ գիտնականի մրցանակին են արժանացել ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Սերգեյ Աբրահամյանը` A Recurent Method for Constructing Irreducible Polynomials over Finite Fields" աշխատանքի համար, ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի 2-րդ կուրսի ասպիրանտ Խաչատուր Թովմասյանը` QPSK mapped OFDM signal processing on Radar applications աշխատանքի համար:

ԳԱԱ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մրցանակը Հայաստանի ԳԱԱ արտասահմանյան անդամ, պրոֆեսոր Գարիկ Մարգարյանի նախաձեռնությամբ սահմանել է անգլիական Rinicom Ltd կազմակերպությունը 1000 ԱՄՆ դոլլար մրցանակային ֆոնդով: Մրցանակային հանձնաժողովը, արժեւորելով ներկայացված աշխատանքներից երկուսը, որոշել է մրցանակը բաշխել երկուսի միջեւ` յուրաքանչյուրին հանձնելով 500-ական ԱՄՆ դոլլար:

Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Հայաստանի ԳԱԱ Մաթեմատիկական եւ տեխնիկական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդանուր ժողովի ժամանակ:

Տպել
Ամենաշատ