News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ստեփան Մարգարյանի նախագահությամբ, այսօր՝ ապրիլի 22-ին այացած նիստում, քննարկել եւ ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության ներկայացրած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծին, որը քննարկվում էր երկրորդ ընթերցմամբ:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ ընդունվել են պատգամավորների ներկայացրած գրեթե բոլոր առաջարկները:

Նախագծով առաջարկվող փոփոխությունները վերաբերում են ավագանու եւ համայնքի ղեկավարի լիազորությունների դադարեցմանը, սահմանվում են հիմքերն ու լիազորությունների դադարեցման համար նախադեպ հանդիսացող հանգամանքները: Օրենքը համալրվում է նոր դրույթով, ըստ որի նախատեսվում է արձանագրել ավագանու նիստերը:

Հանձնաժողովը որոշել է առաջիկա հունիսի կեսին կազմակերպել խորհրդարանական լսումներ` «Ֆինանսական համահարթեցման իրավական կարգավորման խնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով:

Որոշվել է նաեւ հանձնաժողովի առաջիկա հերթական նիստն անցկացնել Արմավիրի մարզում, որտեղ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ կքննարկվի «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության հեղինակած մեկ այլ օրինագիծ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ