News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հայ գրատպության 500-ամյակի», ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված «Երեւանը՝ 2012 թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրերի շրջանակում՝ 2012 թ. ՀՀ մշակույթի նախարարությունը եւ ռուսաստանյան «Կուլտուրա» հեռուստաընկերությունը համատեղ նախաձեռնել են «Քո ողջ սրտով» /Всем сердцем твоим/ ֆիլմի նկարահանումը:

Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ֆիլմի ռեժիսորն է Անդրեյ Կուրենկովը, տեքստը կարդում է Ավանգարդ Լեոնտեւը: Ֆիլմում ներկայացված են Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարանի», Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Շուշիի թանգարանի հավաքածուները:

«Քո ողջ սրտով» ֆիլմի անդրանիկ հեռուստաեթերը կայացել է ապրիլի 22-ին, ժամը 13:00-ին «Կուլտուրա» հեռուստաալիքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ