News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Այսօր, ինչպես միլիոնավոր այլ մարդիկ, ընտանիքի հետ բաժակ կբարձրացնենք 15թ. տանջված մեր նախնիների համար, գրել է Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Twitter-ում`  #геноцид հեշթեգով:

Նա պատմել է իր ընտանիքի պատմությունը. «Փոքր ժամանակ ես հաճախ ապրում էի իմ նախատատի մոտ: Նա վերապրել էր ցեղասպանությունը: Նրա եղբայրներին, քույրերին եւ ծնողներին սպանել են մի գիշերվա մեջ իր աչքի առաջ: Իմ նախատատին եւ նրա քրոջը` Ալիսային ձեռք չեն տվել: Գեղեցիկ փոքրիկ աղջիկներին թուրքերը տանում էին իրենց տուն: 16 տարեկանում տատիկս փախել էր: Երբ թուրքերը տանում էին աղջիկներին, հայրը հասցրել էր մեկական ոսկեդրամ տալ, որ նրանք պահել էին թշերի տակ: Հորն այդ գիշեր սպանել էին:

Նախատատս թուրքական ընտանիքից փախել էր Ղրիմ: Այդպես մեր ընտանիքը հայտնվեց Ռուսաստանում: Չգիտենք, թե ինչ եղավ նրա քրոջ հետ: Նրանց ավագ քույրը խուսափել էր բռնաբարությունից` նեռտվելով ծովը Տրապիզոնի ափից: Թուրքիայում կորած կրտսեր քրոջ պատվին Ալիսա անվանակոչեցին իմ կրտսեր քրոջը»:

«Իմ ընտանիքը վերապրել է ցեղասպանությունը եւ այլ ապացույցներ ինձ պետք չեն»,- ամփոփել է Սիմոնյանը եւ հավելել. «Նենե (տատիկ` Համշենի բարբառով-խմբ.), մենք հիշում ենք»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ