News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հայաստան իրենց առաջին այցի ժամանակ Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի անդամներն, այսօր՝ ապրիլի 24-ին, այցելել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել հուշահամալիրում եւ այցելել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ասված է խմբի կայքում տարածված հայտարարության մեջ:

«Մենք երբեք չենք մոռանա 1915 թվականին երիտթուրքերի կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի մասին»,-հայտարարել է խմբի ղեկավար Էլենի Թեոխարոսն՝ ընդգծելով, որ կշարունակի պայքարել երկրագնդի բոլոր ժողովուրդների իրավունքների համար:

Պատվիրակությանը միացել է նաեւ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, ցեղասպանությունների ժխտումը քրեականանցող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն: «Ես ցնցված եմ, որ այս առիթով գտնվում եմ Երեւանում: Անպայման պետք է հասնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման: Ճանաչումը պատվի եւ արժանապատվության հարց է: Պետք է ոչ միայն ճանաչել անցյալը, այլեւ ամրապնդել մարդու իրավունքների գաղափարները, որոնք մեծ նշանակություն ունեն խաղաղության համար, որում այսօր մենք ապրում ենք»,-հայտարարել է Բուայեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ