News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Երիտասարդ տաջիկ գիտնական Շավկաթ Կասիմովը կարծում է, որ հարկավոր է եւս մեկ անգամ բարձրացնել Օսմանյան Թուրքիայում հայերի սպանությունների պատասխանատվության հարցը: Նրա «Հայոց ցեղասպանությունը եւ  դրա իրագործման հարցում միլեթ համակարգի դերը» հոդվածը հրապարակվել է  «Social Identities» ամսագրում: Գիտնականը դարձել է ցեղասպանագիտության ոլորտում «Տաշիր» հիմնադրամի մրցանակակիրներից մեկը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ի պատասխան հարցին, թե ինչու է որոշել հոդված հրապարկել Հայոց ցեղասպանության մաին, ԱՄՆ Ինդիանա նահանագի Նոտր Դամ  համալսարանի աշխատակիցը նշեց, որ առաջին հերթին  անհրաժեշտ է համարել հարգանքի տուրք մատուցել այդ ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակին, հատկապես որ մոտենում է հարյուրամյա տարելիցը: Սակայն, գլխավորը, ըստ նրա, հոդվածի հիմնական թեզիսն է. պետք է եւս մեկ անգամ բարձրացնել Օսմանյան Թուրքիայում հայերի սպանության պատասխանատվության հարցը, քանի որ ցեղասպանությունը կազմակերպվել էր հենց Օսմանյան կայսրության կառավարության կողմից   եւ ուղղված էր քրիստոնյա բնակչության տեղահանմանը:

«Հոդվածը ցեղասպանությունների ուսումնասիրման ոլորտում ընդհանուր առմամբ երկիու տեսական մոտեցում է շոշափում եւ հաստատում է, որ մոտեցումներից մեկը  որակով ավելի փաստարկված է, քան մյուսը` դառնալով  հայերի ցեղասպանությանը հանգեցրած իրադարձությունների հիմքը: Այդ մոտեցումներից մեկը ենթադրում է, որ ցեղասպանոթյունը հաճախ տեղի է ունենում նկատելի կառուցվածքային փոփոխությունենրի պարագում,  այնպիսիք, ինչպիսին են պատերազմը, հեղափոխությունները,  տնտեսական եւ քաղաքական ճգնաժամերը:

Անկասկած, սա էական ներդրում է ցեղասպանությունների ուսումնասիրության գործընթացում, սակայն այն չի բացահայտում զանգվածային սպանությունների հիմնական շարժիչ ուժը: Մյուս մոտեցումը հաստատում է, որ զանգվածային սպանությունները  բխում են քաղաքական էլիտայի քաղաքականությունից: Իմ հոդվածը նույնպես հաստատում է, որ  Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրության կառավարող էլիտայի քաղաքական ռազամավարության մասն էր, ովքեր փորձում էին այն վերածել միատարր պետության` հայկական փոքրամասնության բնաջանջման եւ տեղահանման միջոցով, ինչը «Վերջնական որոշման» ակնհայտ օրինակ է: Հայ բնակչությունը երիտթուրքերի կողմից դիտարկվում էր որպես խորչընդոտ պանթուրքիզմի ճանպարհին, ինչը վերջնական արդյուքնում հանգեցրեց ժամանակակից Թուրքիայի ստեղծման: Ես իմ փաստարկը հիմնավորում եմ էմպիրիկ տվյալներով, երկրորդական աղբյուրներով եւ տեսությամբ»,-ասում է Կասիմովը:

Երիտասարդ գիտնականը մտադիր է շարունակել հետազոտությունները Հայոց ցեղասպանության ոլորտում:

Տեղեկանք. միլեթը ինքնավար վարչակազմ ունեցող միեւնույն հավատի մարդկանց խումբ է: XV-XXթթ. Այս եզրույթը լայն տարածում է գտել Օսմանյան կայսրությունում` ժողովուրդներին կրոնական պատկանելությամբ դասակարգելու համար: Օսմանյան օրենքերը յուրաքանչուր միլեթի անդամների որոշակի իրավունքներ եւ պարտավորություններ  էին վերագրում: Ամենաշատ իրավունքներ ունեին մահմեդականները, մյուս համայնքները հիմնականում միայն պարտավորություններ ունեին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ