News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ապրիլի 25-ին` ժամը 20:15-ին վերսկսվել է ռուսական գազի ներհոսքը Հայաստան, որը ժամանակավորապես դադարեցվել էր` Վրաստանի տարածքում Կազախ-Սագուրամո գլխավոր գազատարի վերանորոգողական աշխատանքների պատճառով: Այդ մասին NEWS.am-ին հայտնել են «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 25-ին Վրաստանի տարածքով ռուսական գազի ներհոսքը Հայաստան ժամանակավորապես դադարեցվել էր վերանորոգողական աշխատանքների պատճառով: Վրաստանի գազի ներմուծման կազմակերպությունից, որը Վրաստան ռուսական գազի ներմուծման օպերատորն է, հայտնել էին, որ վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն գազատարի Գարդաբանի շրջանի տարածքում գտնվող հատվածում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ