News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վերջին ժամանակներս ընդունված է վախեցնել սթրեսով, սակայն, պարզվում է, այդ վիճակն անսպասելիորեն կարող է նույնիսկ մեծ օգուտ բերել։ Օրինակ՝ օգնել կարիերայի եւ, ընդհանրապես, ցանկացած առաջխաղացման գործում։ Դրա պատճառն այն է, որ սթրեսի հետեւանքով ուղեղն ավելի ակտիվ է աշխատում, ինչի արդյունքում մարդը հաճախ հնարամիտ ու հաջող որոշումներ է կայացնում։

Բերկլիի քալիֆորնիական համալսարանի գիտնականների՝ առնետների վրա արված փորձը ցույց է տվել, որ կարճ, բայց ուժեղ ցնցում ապրելիս կենդանիներն անմիջապես խելոքանում ու ավելի լավ էին կատարում առաջադրանքները։ Ինչպես պարզել են գիտնականները, կարճատեւ սթրեսի ազդեցության տակ գլխուղեղի՝ հիպոկամպում գտնվող նոր բջիջներն ավելի արագ են կիսվել։ Հիպոկամպը ուղեղի լիմբիկ համակարգի մասն է, որը մասնակցում է հոգեկան ապրումների առաջացման ու հիշողության սրման մեխանիզմներում։

Հետազոտողների կարծիքով մարդու ուղեղի հետ տեղի է ունենում նույն բանը։ Ուղեղի ակտիվության հետեւանքով մարդու հնարամտությունն ու հիշելու ընդունակությունն ավելի են լավանում, գրում է MedikForum-ը։

Ճիշտ չէ սթրեսը պարզապես նյարդային լարվածության հետ նույնացնելը, պարզաբանում են մասնագետները։ Սթրեսը նախ եւ առաջ համընդհանուր ֆիզիոլոգիական արձագանք է բավականին ուժեղ ազդեցություններին՝ որոշակի ախտանիշերով ու փուլերով։ Ոչ մեծ սթրեսի արդյունքում ցանկացած մարդ կարող է իրեն ավելի հնարամիտ դրսեւորել, իսկ նրա հիշողությունն այդ պահին բարձրանում է իր միջին մակարդակից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ