News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրավերով, այսօր՝ ապրիլի 29-ին, աշխատանքային այցով Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ՝ Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեիի գլխավորած պատվիրակությունը։

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ եռօրա այցի ընթացքում կողմերը կքննարկեն մասնավորապես անդրազգային հանցավորության դեմ պայքարում միմյանց իրավական օգնություն ցուցաբերելու, քաղաքացիների ու իրավաբանական անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը վերաբերող հարցեր։ Բանակցությունների արդյունքում նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազները կստորագրեն համագործակցության մասին Հուշագիր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ