News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Վրաստանը մեծ նշանակություն է տալիս հարեւան երկրների հետ հարաբերություններին. այդ առումով բարձր մակարդակի հանդիպումներ են իրականացվել Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիաի հետ: Ապրիլի 29-ին կայացած մամուլի ասուլիսում նման հայտարարություն է արել Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն` ամփոփելով վերջին յոթ ամսում ԱԳՆ աշխատանքը:

Նրա խոսքով, Վրաստանի ինտեգրումը ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին, նաեւ հարաբերությունները ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ Վրաստանի ԱԳՆ-ի աշխատանքի կարեւոր ուղղություններն են:

Փանջիկիձեն նշել է, որ Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունները դինամիկ զարգանում են, եւ նոր իշխանությունները անում են ամեն ինչ դրանց խորացման համար: Նա նաեւ նշել է, թե արտաքին քաղաքականության կարեւոր նպատակներից է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ