News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանը համագործակցում է Իրանի հետ իրավական ոլորտներում ավելի ակտիվ, քան այլ հարեւանների հետ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն, այսօր՝ ապրիլի 30-ին, Իրանի գլխավոր դատախազության հետ հուշագրի ստորագրման արարողության ժամանակ: Փաստաթուղթը նախատեսում է համագործակցություն անդրսահմանային հանցագործությունների դեմ պայքարում, ինչպես թմրաթրաֆիկը, մարդկանց առեւանգումը:

Հայաստանի գլխավոր դատախազի խոսքով՝ ամեն տարի Իրանի իրավապահ մարմիններ հայկական կողմը մոտ 20 հարցում է ուղարկում: Ներկայումս ՀՀ ՔԿՀ-ներում պատիժ են կրում ԻԻՀ 10-12 քաղաքացիներ: 2012թ-ից մինչ օրս հայրենիք են ուղարկվել Իրանի 25 քաղաքացիներ: «Նախկինում այդ հարցերը լուծվում էին դիվանագիտական խողովակներով, այժմ հուշագրի ստորագրումից հետո շփումներն ուղիղ կդառնան»,- ասել է Հովսեփյանը:

Այդ համատեքստում նա ցավով նշել է Իրանից եւ Թուրքիայից թմրանյութերի ներկրման ավելացման մասին: «Բայց Իրանում լուրջ պայքար է ընթանում այդ հանցատեսակի դեմ: Իրավապահները բառացիորեն զենքը ձեռքին պայքարում են, եւ, ցավոք, տարեկան տասնյակ գործընկերներ մահանում են հանցագործների ձեռքից»,- նկատել է Աղվան Հովսեփյանը:

Իրանի գլխավոր դատախազ Գոլամհուսեյն Էժեին նշել է, թե ներկայումս Իրանի բանտերում Հայաստանի քաղաքացիներ չկան:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ