News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան հանդես են եկել համատեղ ուղերձով՝ նվիրված Մամուլի ազատության համաշխարհային օրվան:

Ստորեւ ներկայացնում ենք նրանց ուղերձը.

«Խոսքի ազատությունը, որն ամրագրված է Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրի 19-րդ հոդվածում, հիմնարար նշանակություն ունի անհատներին իրավազորելու եւ ազատ ու ժողովրդավարական հասարակություն կառուցելու համար: Լինելով ինքնին հիմնարար իրավունք՝ խոսքի ազատությունը երաշխավորում է պայմաններ՝ բոլոր մյուս մարդու իրավունքները պաշտպանելու եւ խթանելու համար: Բայց դրա իրագործումը ինքնաբերաբար տեղի չի ունենում. այն պահանջում է երկխոսության համար ապահով միջավայր, որտեղ բոլորը կարող են խոսել ազատ եւ անկաշկանդ` առանց ճնշումների մասին վախի զգացումի:

Այսօր Մամուլի ազատության 20-ամյա հոբելյանը առիթ է տալիս վերահաստատելու մեր հանձնառություններն այս դժվարին ժամանակներում:

Խոսքի ազատությունը ամեն օր դիմակայում է նոր սպառնալիքների: Լրագրողներն, ովքեր օգնում են հանրային հարաբերություններում ապահովել թափանցիկություն եւ հաշվետվողականություն, մշտապես բռնության թիրախ են հանդիսանում: Վերջին տասը տարիների ընթացքում 600-ից ավելի լրագրողներ են սպանվել, նրանցից շատերը՝ նույնիսկ ոչ կոնֆլիկտային պայմաններում թղթակցելիս: Անպատժելիության մթնոլորտ է տիրում. լրագրողների սպանությունների տասը դեպքից իննը մնում են չպատժված: Լրատվամիջոցների բազմաթիվ աշխատակիցներ տառապում են նաեւ ահաբեկումից, սպառնալիքներից եւ բռնությունից: Շատերը ենթարկվում են կամայական ձերբակալումների ու տանջանքների, հաճախ անօրինական կերպով:

Մենք պետք է վճռականություն ցուցաբերենք այսպիսի անապահովության եւ անարդարության դեմ պայքարում: Մամուլի ազատության համաշխարհային օրվա այս տարվա թեման ՝ «Անվտանգ միջավայր խոսելու համար. ապահովել արտահայտվելու ազատությունը բոլոր լրատվամիջոցներում» նպատակ ունի համախմբել միջազգային գործողությունները պաշտպանելու յուրաքանչյուր երկրի յուրաքանչյուր լրագրողի անվտանգությունը եւ կոտրել անպատժելիության արատավոր շրջանակը:

Այս նպատակները հիմք են հանդիսանում ՄԱԿ-ի` Լրագրողների անվտանգության միջոցառումների գործողությունների պլանի մշակման եւ Անպատժելիության հիմնախնդրի լուծման համար: ՄԱԿ-ի համակարգը պարտավորություն է ստանձնում hամակարգել գործողությունները, բարձրացնել իրազեկություն եւ օժանդակել երկրներին պաշտպանել միջազգային սկզբունքներն ու զարգացնել արտահայտվելու եւ տեղեկատվության ազատությունը:

Գործողությունները պետք է ընդգրկեն եւ՛ ավանդական լրատվամիջոցները, եւ՛ թվային աշխարհը, որտեղ լրատվությունն ավելի ու ավելի շատ է արտադրվում եւ սպառվում: Բլոգերները, քաղաքացիական լրագրողները, ինչպես նաեւ սոցիալական ցանցերի լրարտադրողները, ինչպես նաեւ նրանց աղբյուրները, դիմակայում են իրենց անվտանգությանն ուղղված ընդլայնվող սպառնալիքների: Բացի ֆիզիկական վտանգներից նրանք հոգեբանական եւ զգացմունքային բռնությունների թիրախ են հանդիսանում. կիբեռ հարձակումների, տվյալների աղավաղումների, ահաբեկման, անպատեհ վերահսկողության եւ անձնական անվտանգության ներխուժումների միջոցով:

Այսպիսի հարձակումները ոչ միայն սահմանափակում են արտահայտվելու ազատության իրավունքը եւ սպառնում են առցանց լրագրողների ու նրանց աղբյուրների անվտանգությանը, այլեւ խաթարում են ազատ եւ բաց համացանցից օգտվելու մարդկանց կարողությունը:

Մամուլի ազատության համաշխարհային այս օրվա կապակցությամբ կոչ ենք անում կառավարություններին, հասարակություններին եւ անհատներին անել իրենց ուժերի սահմաններում ամեն ինչ պաշտպանելու բոլոր լրագրողների անվտանգությունը՝ ցանցից դուրս եւ առցանց: Բոլորն ունեն ձայնի իրավունք եւ պետք է ի վիճակի լինեն խոսել ազատ եւ ապահով պայմաններում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ