News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ իշխանությունները որոշում են կայացրել ավելի ուշադիր ստուգել օտարերկրյա ուսանողների վիզաները: Սա բոստոնյան մարաթոնից հետո անվտանգության ոլորտում առաջին փոփոխությունը կլինի:

Որոշումը կայացվել է այն բանից հետո, ինչ ձերբակալվել է ղազախստանցի ուսանող Ազամաթ Թաժայակովը, ով գործող վիզա չի ունեցել: Հիշեցնենք, որ հետաքննության արդյունքում Ղազախստանի 19-ամյա քաղաքացի Ազամաթ Թաժայակովը կարող էր օգնել Ցարնաեւին՝ ազատվել ուսապարկից, ում հետ ընկերական հարաբերությունների մեջ էր գտնվում: Հունվարին Թաժայակովը, ով այդ պահի դրությամբ դուրս էր մնացել Դարթմուտում Մասաչուսեթսի համալսարանից, կարողացել է կրկին ԱՄՆ մտնել` թեեւ նրա ուսանողական վիզան չէր գործում:

ՆԳՆ-ն անմիջապես կուսումնասիրի սահմանը հատող յուրաքանչյուր ուսանողի վիզա, ասվում է ներքին կարգադրությունում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: Այդ փաստաթղթի համաձայն, սահմանային ծառայության աշխատակիցները կստուգեն ուսանողի վիզայի կարգավիճակը դեռեւս նախքան նրա` ԱՄՆ սահմանը հատելը: Եթե թռիչքային փաստաթղթերի տեղեկատվությունն անհասանելի է, ապա սահմանային ծառայության աշխատակիցները վիզայի կարգավիճակը կստուգեն ըստ տվյալների բազայի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ