News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 6-ին, տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որի ընթացքում ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցել է կատարված աշխատանքների մասին։ Մասնավորապես` վերանորոգվում է փրկարար ծառայության տրամադրության տակ եղած տեխնիկան, իսկ ՄԱԶԾ փորձագետների հետ քննարկումներ են անցկացվելու ԱՌՆ ազգային դիտացանցի զարգացման ուղղությամբ։

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» ընկերության հետ արդեն փորձարկվում է վերելակներում տեղադրվող անվտանգության նոր համակարգը, որի միջոցով հնարավոր կլինի կոճակի մեկ հպումով ուղիղ կապ հաստատել ՀՀ ԱԻՆ ՃԿԿ մարդուն հրատապ օգնության «911» ծառայության հետ։

ՍՊԾ գործակալության պետ Հ. Պետրոսյանը տեղեկացրել է, որ հունիսին Հայաստան կժամանեն ֆրանսիացի մասնագետներ` նոր սեյսմիկ կայանների տեղադրման աշխատանքներին մասնակցելու համար։ Ընթացքի մեջ է նաեւ ՀԱԷԿ-ի շուրջ 6 նոր թվային սեյսմիկ կայանների տեղադրման գործընթացը։

Մոսկվայի Երկրի ֆիզիկայի ինստիտուտի գիտնականների հետ քննարկվում են Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի սարքերի վերագործարկման հարցերը։ Ա. Երիցյանի հանձնարարությամբ` ռուս մասնագետները կհրավիրվեն Հայաստան` տեղում ծանոթանալու դիտարանի սարքերի վիճակին եւ քննարկելու դրանց վերագործարկման հնարավոր տարբերակները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ