News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԱԻՆ-ի Հարավային շրջանային որոնողա-փրկարարական ջոկատի աշխատողներն արդեն երկրորդ օրն է ծովում փնտրում են հայաստանցի մի երիտասարդի, որը  գնացել էր լողալու Դագոմիսի շրջանի ափում եւ անհետացել: 

Անհետացած երիտասարդի որոնումները կազմակերպելու խնդրանքով փրկարարներին էր դիմել մի ոստիկան:  Ըստ նրա` ահազանգը ստացվել էր, երբ լողալու գնացած 22-ամյա երիտասարդը մեկ ժամ անց չէր վերադարձել ափին թողած իր իրերի մոտ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Մայիսի 5-ին փրկարարները որոնումներ են իրականացրել ծովում` Դագոմիսի ափի երկայնքով, մայիսի 6-ին որոնումների գոտին ընդլայնվել է:

«Փրկարարները դեռ չեն հայտնաբերել կորածին», - ասվում է հայտարարության մեջ: Գործողությանը մասնակցում են փրկարարական ջոկատի հինգ աշխատակիցներ, այդ թվում` սուզորդներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ