News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հրադադարի համաձայնագրի ստորագրումը ճիշտ քայլ էր, NEWS.am-ի թղթակցին նման տեսակետ է հայտնել ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը` Համաձայնագրի ստորագրման օրվա առթիվ մեկնաբանություն տալով:

Ըստ նրա` կան տարբեր տեսակետներ. Ոմանք կարծում են, որ պետք էր մինչեւ վերջ գնալ, ոմանց կարծիքով Համաձայնագրի ստորագրումը դեպքերի բնական զարգացում էր: «Միանշանակ է այն, որ վատ խաղաղությունը «լավ» պատերազմից գերադասելի է, թեեւ լավ պատերազմներ չեն լինում: Ես կարծում եմ, որ Համաձայնագրի ստորագրումը ճիշտ էր», - ընդգծեց Արկադի Ղուկասյանը: Նա միաժամանակ հավելեց, որ Համաձայնագրով նախատեսված պայմանները չեն կատարվում, հրադադարի ռեժիմը խախտվում է:

 «Բայց, ամեն դեպքում, ավելի լավ է բանակցել, քան կրակել: Եվ թեպետ Համաձայնագիրը բանակցությունների սկիզբ չդարձավ, մեզ հաջողվեց դադարեցնել պատերազմը, շատ կյանքեր փրկել», - ընդգծեց Արկադի Ղուկասյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ