Կայքի շարժական տարբերակն արդեն հասանելի է. ՓՈՐՁԵՔ ԱՅՆx

Արխիվ

Partner News

Խորվաթիայում ցանկանում են հստակեցնել «ամուսնություն» հասկացությունը

Խորվաթիայում ցանկանում են հստակեցնել «ամուսնություն» հասկացությունըՄայիս 13, 2013 | 12:00

Խորվաթիայում սկսել են ստորագրություններ հավաքել նոր հանրաքվե անցկացնելու համար, որը պետք է հստակեցնի «ամուսնություն» հասկացությունը: Ցույցի նախաձեռնողը  «Հանուն ընտանիքի» քաղաքացիական միությունն է:

Նախաձեռնողները ցանկանում են հանրաքվեի միջոցով ճշգրտել, որ ամուսնությունը տղամարդու եւ կնոջ միություն է եւ համապատասխան ուղղումներն ընդգրկել երկրի հիմնական օրենքի մեջ:

Ստորագրությունների հավաքը, որը կշարունակվի մինչեւ մայիսի 26-ը, անցկացվում է համացանցային ավելի քան 2000 կայքերում, ինչպես նաեւ Խորվաթիայի կաթոլիկ եւ ուղղափառ եկեղեցիներում, մզկիթներում, ուսումնարաններում եւ համալսարաններում: Ակցիային մասնակցում են հազարավոր կամավորներ: Ակցիայի առաջին օրը` մայիսի 12-ին, հանրաքվեի գաղափարին կողմ են եղել տասնյակ հազարավոր խորվաթներ:

Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հարցը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է 18 տարին լրացած 375 հազար քաղաքացիների ստորագրություն` 15 օրվա ընթացքում:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Thank you for your comment. Your comment must be confirmed by the administration.

Լրահոս

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...