News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մայիսի 15-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ,  ոստիկանության  գեներալ մայոր Արթուր Օսիկյանն ընդունեց Միավորված Ազգերի փախստականների գծով Գերագույն  հանձնակատարի Հայաստանյան ներկայացուցիչ Դամթյու Դեսսալենին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին նաեւ փախստականների գծով Գերագույն հանձնակատարի Հայաստանյան գրասենյակի այլ աշխատակիցներ,  ՀՀ ոստիկանության իրավաբանական եւ անձնագրային ու վիզաների վարչության ծառայողներ:

Հանդիպման հիմնական թեման էր Հայաստանում փախստականներին «Փախստականների կարգավիճակի մասին» 1951 թվականի ՄԱԿ-ի կոնվենցիային համապատասխան կենսաչափական տվյալներով նույնականացման քարտեր եւ ճամփորդական փաստաթղթեր տրամադրելու նպատակով նախապատրաստված «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքի նախագիծը: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը դեռեւս 2012 թվականի իր զեկույցում արատահայտել էր նույն մտահոգությունը` Հայաստանի Հանրապետությունում փախստականներին տրվող ճամփորդական փաստաթղթի` միջագային չափանիշներին չհամապատասխանելու մասին:

Փախստականների գծով Գերագույն հանձնակատարի ներկայացուցիչը, մասնավորապես, իր գոհունակությունն ու շնորհակալությունը արտահայտեց ՄԱԿ-ի Հայաստանյան Գրասենյակի ներկայացրած նկատառումները ՀՀ ոստիկանության կողմից օրինագծում ներառելու, ինչպես նաեւ արդյունավետ համագործակցություն ծավալելու համար: Նա նշեց, որ ՄԱԿ-ի փախստականների գծով Գերագույն հանձնակատարի Հայաստանյան գրասենյակը կշարունակի աշխատել նաեւ Հայաստանի Հոստիկանության հետ Հայաստանում ապաքաղաքացիության կրճատման նպատակով համապատասխան օրենսդրական բարեփոխումների շրջանակներում:

Ոստիկանության պետի տեղակալը եւ ՄԱԿ-ի փախստականների գծով Գերագույն հանձնակատարի Հայաստանյան ներկայացուցիչը հույս հայտնեցին հետագայում նույնպես արդյունավետ եւ երկարատեւ համագործակցության վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ