News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը պաշտոնական նամակ է ուղարկել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ գազի գնի վերանայման հետ կապված: Այդ մասին այսօր՝ մայիսի 16-ին, ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետը: Նա հիշեցրեց, որ «ՀայՌուսգազարդի» հայտով Ռուսաստանից գազն ստացվելու է 1000 խմ-ն 270 դոլարով:

«Իմ նամակում արձանագրում ենք, որ ՀՀ կառավարությունը 30%-ով սուբսիդավորելու է գազի սակագինը: Բացի այդ՝ սոցիալապես անապահով ընտանիքներն ստանալու են օժանդակություն, որ գազի սակագնի բարձրացումը ընտանեկան բյուջեի վրա բացասական ազդեցություն չթողնի»,- ասաց Տ. Սարգսյանը:

Վարչապետը նաեւ նշեց, որ կլինեն բաց եւ հրապարակային քննարկումներ, բոլոր կուսակցությունները եւ հկ-ները կարող են մասնակցել քննարկումներին, «որեւէ փակ հարց չի լինելու»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ