News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Թուրքական պետական TRT Muzik հեռուստաալիքով եթերում մայիսի 11-իս սկսվել է ցուցադրվել ստամբուլահայ երգչուհի Էրին Թոմաօղլուի «Ձյունի փաթիլ» երգի տեսահոլովակը։

Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում առաջին անգամ TRT Muzik հեռուստաալիքով սկսվել է ցուցադրվել արեւմտահայերենով երգի տեսահոլովակ։

Ստամբուլահայ երգչուհի Էրին Թոմաօղլուն դիմել էր TRT Muzik-ին եւ 10 օր անց դրական պատասխան ստացել։  Մայիսի 11-ից TRT Muzik-ով ցուցադրվող «Ձյան փաթիլներ» երգի տեսահոլովակում երգչուհու խնդրանքով ավելացվել են նաեւ թուրքերեն տիտրեր՝ երգի բառերը թուրք հասարակությանը հասկանալի լինելու համար։

«Ձյունի փաթիլներ» երգն ընդգրկված է ստամբուլահայ երգչուհու «Տարիներ անց» անունով ալբոմում։

Նշենք, որ 2 տարի առաջ ստամբուլահայ երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուի «Նամակ» տեսահոլովակը ցուցադրվել էր TRT-ով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ