News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի մշակույթի նախարարությունը կատեգորիկ դեմ է արվեստի ստեղծագործությունների նկատմամբ սեփականության իրավունքին վերաբերող ցանկացած վերանայմանը, սակայն  եթե ի հայտ գա արժեքների տեղափոխման մասին նոր օրենք, պատրաստ ենք ենթարկվել, ասել է գերտեսչության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին: Մշակութային արժեքները բերվել էին Երկրորդ համաշխարհային տարիներին Գերմանիայից եւ նրա դաշնակից մյուս երկրենրից:

«Այն, ինչ բերվել է պատերազմից հետո` միջազգային պայմանավորվածությունների հիման վրա,  սեփականություն է, որի համար վճարվել է մեր զինվորների արյամբ: Այդ պատերազմը մենք չէինք ստացել: Մենք պատրաստ չենք անգամ վերանայել այդ մշակութային արժեքների կարգավիճակի փոփոխության հարցը»,-ասել է Մեդինսկին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լեհաստանը մտադիր է վերադարձնել Ռուսաստանից մշակութային ժառանգության 18 օբյեկտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ